Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ կընդունի Բրատիսլավայի «Սլովանին»։
Տանտերերի հայտացուցակից բացակայում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Հիշեցնենք, որ վերջերս «Սլովան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Տիգրան Բարսեղյանը, որը դեռևս չի կարող մասնակցել իր ակումբի հանդիպումներին։

Հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին։
























































