«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոսել է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում հռոմյան թիմի հակասական խաղի մասին։
«Եվրոպա լիգան սպանում է մեզ, բայց դա մեր մեղքն է. Հսկայական տարբերություն կա մեր ցուցադրած խաղերի միջև եվրոպական մրցումներից առաջ և հետո։ Մենք մեր մակարդակը չենք պահում. Սա հեշտ խնդիր չէ,-մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն։
Ա Սերիայի 17-րդ տուրից հետո հռոմյան թիմը 25 միավորով 9-րդն է: