Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, բրոնզե մեդալ է նվաճել Տաշքենդում ընթացող Աշխարհի առաջնությունում։
Սիմոն Մարտիրոսյանին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն այս օրերին Ուզբեկստանի մայրաքաղաքում հետևում է Աշխարհի առաջնությանը։
Լուսանկարները հրապարակել է ԿԳՄՍ նախարարությունը՝ Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի նախարարությանը հղում կատարելով․