ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2021/2022 փլեյ-օֆֆ փուլի և եզրափակչի գնդակը։
«Սպիտակ գիշերները ոգեշնչել են adidas-ին՝ ստեղծելու Չեմպիոնների լիգայի խաղերի գնդակը, որը կօգտագործվի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կայանալիք եզրափակչի ժամանակ»,- ասվում է ՈՒԵՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ։
ՉԼ եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին «Գազպրոմ Արենայում»։

























































