Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացքի մեջ է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
Այս պահին ընթացող 89 կգ քաշայինների պայքարում փոքր ոսկե մեդալի արժանացավ Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը։
Անդրանիկը հաջողությամբ կատարեց պոկում վարժության բոլոր երեք մոտեցումները՝ վերջին մոտեցմամբ գլխավերևում պահելով 175 կիլոգրամանոց ծանրաձողը։
Երկրորդ տեղում ընթացող վրացի Ռևազ Դավիթաձեին Կարապետյանը գերազանցում է չորս կիլոգրամով։
Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը։