Ամերիկյան Politico ամսագիրը 2022 թվականի նախօրեին կազմել է Եվրոպայի 28 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը։ Վարկանիշը բաժանված է երեք բլոկի՝ «Գործիչներ», «Երազողներ» և «Քանդողներ»։
Կատեգորիաներից դուրս ամենաազդեցիկը ճանաչվել է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ, իսկ այժմ Իտալիայի Նախարարների խորհրդի ղեկավար Մարիո Դրագին։
«Գործիչներ» բլոկում առաջին տեղը զբաղեցրել է Գերմանիայի նոր դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, երկրորդը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երրորդը՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը։
«Երազողներ» կատեգորիան գլխավորել է Փարիզի առաջին կին քաղաքապետը՝ Անն Իդալգոն։
«Քանդողներ» անվանակարգում առաջինը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն էր։ Ցուցակում յոթերորդը ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն է։ Նրան ընդգրկել են այս ցուցակում՝ եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը և աշխարհի երկու տարին մեկ անգամ անցկացվող առաջնության հյուրընկալմանը դեմ հանդես գալու համար։
























































