«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարծիք է հայտնել Չեմպիոնների Լիգայի շրջանակում «Բարսելոնայի» նկատմամբ տոնած 3-0 հաշվով հաղթանակի մասին։
«Ողջ հանդիպման ընթացքում իմ թիմն իշխում էր խաղադաշտում։ Այսօր մենք մրցում էինք բավականին անվանի մրցակցի դեմ, որին միայն հաղթանակ էր անհրաժեշտ։
Ինչպես ցույց տվեց հանդիպման ընթացքը, մենք նրանց անգամ «շնչելու» հնարավորություն չտվեցինաք։ Եթե մենք մինչև վերջին րոպեի շարունակեինք նույն տեմպով խաղալ, մրցակցին երեք գոլից ավելի կխփեինք»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
























































