«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի մրցաշարի 6-րդ տուրում «Բավարիայից» կրած 0-3 հաշվով պարտությունը։
«Բավարիան» ամբողջովին իշխում էր խաղադաշտում, այսպիսին է իրականությունը։ Այժմ պետք է շատ աշխատել, որպեսզի կարողանանք ակումբին վերադարձնել այն փառքը և մակարդակը, որին արժանի է։
«Բարսելոնան» այն ակումբն է, որը միշտ պետք է պայքարի Չեմպիոնների Լիգայում, ոչ թե այնտեղից դուրս մնալով փորձի նվաճել Եվրոպա Լիգայի գավաթը»,- Չավիի խոսքերն է մեջբերում El Chiringuito TV-ն։
























































