ՉԼ խմբային փուլի վերջին տուրում «Զալցբուրգը» սեփական հարկի տակ հաղթեց «Սևիլյային»: Տանտերերի հաղթական գոլը 50-րդ րոպեին խփեց Օկաֆորը:
Խմբի մյուս խաղում «Լիլը» արտագնա խաղում 3:1 հաշվով առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ:
Ֆրանսիական թիմի կազմում 11-րդ րոպեին հաշիվը բացեց Յիլմազը: 72-րդ րոպեին Ջոնաթան Դավիդը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 78-ին Գոմեսը հաշիվը դարձրեց 3:0: Տանտերերը միակ գոլը խփեցին 89-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Ստեֆենը:
Այսպիսով, G խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին «Լիլն» ու «Զալցբուրգը»: «Սևիլյան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում:
























































