Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Ատալանտա»-«Վիլյառեալ» հանդիպումը հետաձգվել է և կկայանա վաղը՝ դեկտեմբերի 9-ին, Բերգամոյի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը։
Ավելի վաղ խաղը մեկնարկը 20 րոպեով հետաձգվել էր առատ ձյան պատճառով, սակայն եղանակային պայմաններն այդպես էլ չեն լավացել և խաղը հետաձգելու վերաբերյալ որոշում է կայացվել։
«Ատալանտան» 6 միավորով F խմբի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում և պահպանում է ՉԼ 1/8 եզրափակիչ դուրս գալու շանսերը։ «Վիլյառեալը» 7 միավորով 2-րդ տեղում է։
























































