Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Այաքսը» հաղթեց «Սպորտինգին» (4-2): Ամստերդամյան ակումբը հաղթել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր 6 հանդիպումներում։
«Այաքսը» Չեմպիոնների լիգայի պատմության երկրորդ ակումբն է ոչ թոփ-5 լիգաներից, որը հաղթել է մրցաշարի այս փուլում անցկացրած բոլոր 6 հանդիպումներում:
Առաջին անգամ 1995/96 մրցաշրջանում 6 հաղթանակով է ավարտվել Մոսկվայի «Սպարտակը»։
Ընդհանուր առմամբ, եվրոպական ակումբները ևս 7 անգամ հասել են նման արդյունքին. Միլան (1992/93), ՊՍԺ (1994/95), Բարսելոնա (2002/03), երկու անգամ՝ Ռեալ Մադրիդ (2011/12 և 2014/15), Մյունխենի Բավարիա (2019/20) և Լիվերպուլը (2021/22):
























































