Անգլիական «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում 2-1 հաշվով հաղթեց իտալական «Միլանին»։ Այս հաղթանակը մերսիսայդցիների համար 6-րդն էր խմբային փուլի 6 հանդիպումներում։
Opta-ի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» դարձել է պատմության մեջ առաջին անգլիական ակումբը, որը հաղթել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր 6 հանդիպումներում։ Այս ձեռքբերումը չի կարելի գերազանցել, այն կարելի է միայն կրկնել։ Կարմիրները վստահ հաղթանակ տարան B խմբում՝ վաստակելով 18 միավոր։ «Միլանը» (4 միավոր) դուրս մնաց եվրոպական մրցաշարերից։
6 — Liverpool are the first English club ever to win all six of their games in a single UEFA Champions League group stage. Super. pic.twitter.com/S0yPU2pOi4
— OptaJoe (@OptaJoe) December 7, 2021
























































