«Բարսելոնան» դադարեցրել է «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի տրանսֆերի շուրջ բանակցությունները։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբն այժմ առաջնահերթությունը տալիս է կիսապաշտպան Ֆերան Տորեսի տրանսֆերին «Մանչեսթեր Սիթիից»:
«Բարսելոնայի» ներկայացուցիչները հետաձգել են Օլմոյի գործակալի հետ հանդիպումը, որը պետք է կայանար այս շաբաթ։ Ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա», որի համակարգում եղել է 2007-ից 2014 թվականներին։
Հաղորդվում է նաև, որ Օլմոյի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
























































