«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է Պիչիչիի մրցանակը։ Այս մրցանակը շնորհվում է Իսպանիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ռմբարկուին։
Նախորդ մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը դարձել է 30 գոլի հեղինակ։ Մեսսին այդ մրցանակին արժանացավ ութերորդ անգամ և հինգերորդ անգամ անընդմեջ։
«Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը Marca-ի վարկածով դարձել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Մրցաշրջանի լավագույն դարպասապահ է ճանաչվել նրա թիմակից Յան Օբլակը։ «Աթլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն ստացել է լավագույն մարզիչ մրցանակը։
























































