Ըստ Superdeporte-ի՝ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հայտնվել է անգլիական թոփ ակումբի դիտակետում։
Ըստ աղբյուրի՝ խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»:
36-ամյա կիսապաշտպանը 2022 թվականի ամռանը կարող է տեղափոխվել քաղաքաբնակների ճամբար։ Սակայն «սերուցքայինները» մտադիր չեն բաց թողնել առանցքային խաղացողին և ցանկանում են նրա հետ պայմանագիրը երկարաձգել ևս մեկ տարով։
Հիշեցնենք, որ Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է 9 հանդիպում և կատարել երեք գոլային փոխանցում։
























































