Օրերս ղազախական «Կայրաթից» հեռացած Վագներ Լավը կարող է վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է metaratings.ru-ն, բրազիլացի ֆուտբոլիստը մեծ հավանականությամբ կտեղափոխվի ԲԿՄԱ, որտեղ անցկացրել է կարիերայի լավագույն տարիները։
Ըստ աղբյուրի՝ մոսկովյան ակումբի մարզչական անձնակազմը ևս ցանկանում է, որպեսզի կայանա այս տրանսֆերը, և արդեն իսկ աջակցություն է հայտնել հնարավոր գործարքի կայացմանը։
Վագները կարող էր ԲԿՄԱ տեղափոխվել դեռևս 2020 թվականի ամռանը, սակայն այն ժամանակ ռուսական ակումբի ղեկավարությունը նպատակահարմար չէր գտել հրավիրել հարձակվողին, ինչի արդյունքում վերջինս տեղափոխվեց Ղազախստան։























































