«Լիվերպուլը» հետաքրքրված է «Չելսիի» և ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, մերսիսաիդցիները պատրաստ են 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «ազնվականներին» վճարել 50 միլիոն եվրո։ Հենց այդքան է կազմում վերջինիս տրանսֆերային արժեքը։
Պուլիշիչի և «Չելսիի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուլիշիչի ծառայություններով իր հետաքրքրության մասին էր հայտնել «Ջենոայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն։
























































