Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում կկայանա բռնցքամարտի պատանեկան բաց մրցաշար։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Այն կանցկացվի դեկտեմբերի 7-ից 12-ը։
Ինչպես հաղորդվում է՝ մրցաշարին կարող են մասնակցել 2008-ից 2009 թ. ծնված բոլոր պատանի բռնցքամարտիկները:
























































