Ռալֆ Ռանգնիկի հիմնադրամը Instagram-ում հաղորդագրություն է հրապարակել՝ շնորհավորելով 63-ամյա մասնագետին «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու կապակցությամբ, սակայն որոշ ժամանակ անց ջնջել է գրառումը:
«Մենք աներևակայելի երջանիկ ենք Ռալֆ Ռանգնիկի համար, ով պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ մինչև 2022 թվականի ամառը և այդպիսով իրականացրել իր երազանքը։
Այնուհետև նա երկու տարի կաշխատի հեղինակավոր ակումբում՝ որպես խորհրդական»,- ասված էր հաղորդագրությունում։
Ռանգնիկը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սպորտի և զարգացման բաժնի ղեկավարն է։ Վերջին օրերին միջազգային մամուլում լուրեր են շրջանառվում, որ գերմանացի մասնագետը կգլխավորի ՄՅՈՒ-ն։
























































