Ռուսաստանի հավաքականի պաշտպան Ֆեոդոր Կուդրյաշովն առաջին անգամ անդրադարձել է Խորվաթիայի հավաքականի դեմ խաղում իր կողմից գրանցված «ճակատագրական» ինքնագոլի մասին։
«Գոլից ընդամենը վայրկյաններ առաջ գնդակն իմ եզրում էր։ Այդ պահին ես առջևի և հետին մկանային ցավեր զգացի։ Քանի դեռ հանդիպումը չէր դադարեցվել, փորձեցի պայքարել և հաղթել այդ դրվագում։
Խաղից հետո՝ երբ հիշում էի դրվագը, մտածում էի, որ ավելի ճիշտ կլիներ պառկել խոտածածկին և օգնություն խնդրել։ Երբ այդ մտքերով էի կիսվում թիմակիցներիս հետ, Վիտալի Կաֆոնովն ինձ ասաց․
-Ֆեոդոր, իսկ եթե դու պառկեիր, և հենց քո դիրքից գոլ ընդունեինք։ Այդ դեպքում շատ ավելի վատ տպավորություն կստեղծվեր։ Դու փորձել ես պայքարել մինչև վերջ։ Եղածը եղած է։
Հանդիպումից հետո դրվագը քննարկեցի նաև դարպասապահի՝ Սաֆոնովի հետ, և նա ասաց, որ եթե գնդակը առնվազն 5 սանտիմետր դեպի կենտրեն լիներ, ինքը կկարողանար փրկել իրավիճակը»,- այս մասին Կուդրյաշովը պատմել է Вышли! youtube-յան հաղորդման ժամանակ։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0-1 հաշվով պարտվեց Խորվաթիային։ Հանդիպման վերջնամասում ինքնագոլի հեղինակ էր դարձել Կուդրյաշովը։ Անգամ ոչ-ոքիի դեպքում ռուսները կվաստակեին Կատար 2022-ի ուղեգիր, իսկ այժմ նրանք ստիպված են մասնակցել անցումային խաղերին։























































