Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության 5-րդ տուրում անգլիական «Տոտենհեմը» 1-2 հաշվով անակնկալ պարտություն կրեց սլովենական «Մուրայից»։
Հանդիպումից հետո իր կարծիքն է արտահայտել լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
«Այժմ ես պետք է աստիճանաբար «ծանր ու թեթև» անեմ ստեղծված իրավիճակը։ Մեր թիմի խաղամակարդակն այնքան էլ բարձր չէ։
Անգլիայում ակումբների միջև խաղամակարդակների տարբերությունը ևս բավականին մեծ է, բայց այդ փաստից պետք չէ վախենալ։ Պետք է ուղղակի համբերություն ունենալ և շարունակել աշխատել։ Խնդիր կան, բայց մենք կլուծենք բոլոր խնդիրները»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
























































