Երեկ կայացան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի վերջին հանդիպումները, որոնց արդյունքներով որոշվեցին փլեյ-օֆֆի ևս 5 մասնակիցներ։
Այդ 5 հաջողակներն են անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Ինտերը», «Սպորտինգը» և ՊՍԺ-ն որոնք երեկ ապահովեցին իրենց տեղը փլեյ-օֆֆում։
Ավելի վաղ փլեյ-օֆֆի ուղեգիր էին նվաճել ևս 6 թիմեր։
Այսպիսով, այս պահի դրությամբ հայտնի են փլեյ-օֆֆի 16 մասնակիցներից 11-ը։
«Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Լիվերպուլ» (Անգլիա)
«Յուվենտուս», «Ինտեր» (Իտալիա)
«Ռեալ» (Իսպանիա)
«Սպորտինգ» (Պորտուգալիա)
ՊՍԺ (Ֆրանսիա)
«Բավարիա» (Գերմանիա)
«Այաքս» (Նիդեռլանդներ)
1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 13-ին։ Այս փուլի առաջին հանդիպումները կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 15-16-ին, պատասխանները՝ փետրվարի 22-23-ին։