«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ՉԼ խմբային փուլում «Բավարիայի» դեմ հաղթանակի հնարավորությունների մասին։
«Այն, որ թիմը խաղում է այնպես, ինչպես «Բենֆիկայի» դեմ, ինձ լավատեսություն է ներարկում։ Եթե այդպես խաղանք, կարող ենք մրցակցել ում հետ ուզես։
Հաշվի առնելով նման խաղը, մենք կարող ենք հաղթել Մյունխենում։ Ամեն ինչ դեռ մեզնից է կախված, դա լավ է»,-Չավիի խոսքերն է փոխանցում ESPN-ն։
























































