ՄՅՈՒ-ի 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է ՉԼ 5-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակին։
«Իսպանիայում խաղալը միշտ հիանալի է, հիանալի է Իսպանիայում հաղթելը, հաճելի է Իսպանիայում գոլ խփելը, այն երկրում, որտեղ ես ինձ միշտ յուրահատուկ եմ զգացել․․․Շնորհավորում եմ թիմակիցներիս մեծ հաղթանակի համար, որը մեզ ուղարկում է այնտեղ, որտեղ մենք պետք է լինենք։ Մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք ու երբեք չենք դադարի պայքարել այս ակումբի համար։ Առա՛ջ, «սատանաներ»,- գրել է Ռոնալդուն ինստագրամյան իր էջում։
























































