Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ալաշկերտը» կհյուրընկալվի ֆիննական ՀԻԿ-ին։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։45-ին։
Հայտնի են թիմերի հայտացուցակներն այդ խաղի համար․
ՀԻԿ
Ալաշկերտ
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս հանդիպումը կսպասարկի բելգիացի մրցավար Բրամ Վան Դրիեշեն։ Նրա օգնականները կլինեն Իվ դե Նևեն ու Քևին Մոնտենը։ Չորրորդ մրցավարն է Քևին Վան Դամը։
A խմբի մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականները 10-ական միավորով կիսում են «Մաքքաբիին» և ԼԱՍԿ-ը, ՀԻԿ-ը 3 միավորով երրորդն է, իսկ «Ալաշկերտը» միավոր առայժմ չունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։