Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ ընդունել է «Վոլֆսբուրգին» և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 13-րդ րոպեին բացել է Ժոան Ջորդանը՝ Իվան Ռակտիչի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ, իսկ իսպանացիների առավելությունը հանդիպման 97-րդ րոպեին կրկնապատկել է Ռաֆա Միրը:
G խմբի մյուս խաղում «Լիլլը» սեփական հարկի տակ ընդունել է «Զալցբուրգին» և դարձյալ1-0 հաշվով հաղթանակ տարել: Միակ ու հաղթական գնդակը 31-րդ րոպեին հեղինակել է «Լիլլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դևիդը:
Այս հաղթանակի շնորհիվ «Լիլլը» իր միավորների թիվը հասցրել է 8-ի և բարձրացել G խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Զալցբուրգը» 7 միավորով երկրորդն է, իսկ «Սևիլիան» 6 միավորով բարձրացել է երրորդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Վոլֆսբուրգը»՝ իր ակտիվում ունենալով 5 միավոր:
























































