«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան վերհիշել է Չեմպիոնների լիգայում իր ներկայիս թիմի դեմ խաղը։
«Այդ երկու խաղերը փոխեցին իմ կարիերայի ընթացքը։ Ես տեսա Պեպին խառը գոտում, երբ երկուսս էլ հարցազրույցներ էինք տալիս, նա մոտեցավ և ասաց. «Շնորհավորում եմ հաղթելու համար»:
Մրցաշրջանի վերջում «Սիթին» կապ հաստատեց ինձ հետ և հարցրեց, թե արդյոք կցանկանայի գնալ իրենց մոտ, և դա երազանք էր, ուստի ես համաձայնեցի»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը
2016/2017 մրցաշրջանում Մոնակոն, որի կազմում այն ժամանակ խաղում էր Սիլվան, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում հաղթեց Սիթիին (3:5, 3:1) և ի դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Այդ մրցաշրջանի ավարտին պորտուգալացին «Մոնակոյից» տեղափոխվեց անգլիական ակումբ։
























































