Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբը» միայնակ չէ պայքարի մեջ։
Մաունթին իրենց կազմում ցանկանում են տեսնել մի շարք թոփ ակումբներ, սակայն հենց իսպանական գրանդն է համարվում ֆավորիտ։
Աղբյուրը նշում է, որ Մաունթի հեռանալու որոշման հիմնական պատճառն այն է, որ «Չելսին» չի բավարարում վերջինիս ֆինանսական պահանջները։
Ֆուտբոլիստի և «ազնվականների» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։
























































