Դանիայի առաջնության 16-րդ տուրում «Սիլկեբորգը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Նորդշելանդի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ հյուրերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը։
Այս խաղից հետո «Սիլկեբորգն» իր ակտիվում ունի 24 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
Չալըշըրն այս մրցաշրջանում մասնակցել է Դանիայի առաջնության 12 հանդիպման։























































