Հունգարիայի առաջնության 13-րդ տուրում «Ույպեշտը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Դեբրեցենին»։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ վերջերս հարձակվող Մորի Կոնեն, որը բոլորովին վերջերս է Երևանի «Արարատից» տեղափոխվել «Ույպեշտ»։
Կոնեի ներկայիս ակումբը 11 միավորով այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։ Ինքը՝ Կոնեն, 7-րդ հանդիպումն անցկացրեց հունգարական ակումբում և խփեց առաջին գոլը։ Մինչ այս իվուարցին դարձել էր մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































