Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակում Երևանում կյուրընկալի Հս․Մակեդոնիայի ընտրանու։ Խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին Խոակին Կապառոսի հետ ներկայացել է մեր թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
-Ի՞նչ մարզավիճակում եք մոտեցել Ազգային հավաքականի առաջիկա խաղերին։ Արդյոք պատրա՞ստ եք 90 րոպե խաղադաշտում անցկացնելուն։
-Լիովին ապաքինվել եմ վնասվածքից, պատրաստ եմ հարյուր տոկոսով ամեն ինչ անել, որ օգնեմ հավաքականին։ Կփորձենք ամեն ինչ անել, որ արդյունքի հասնենք։
-Ի՞նչ մթնոլորտ է թիմում։ Ի՞նկ կոչ ունեք երկրպագուներին։ Լուսանկարներից, տեսանյութերից պոզիտիվ է զգացվում, արդյոք դա վաղը կփոխանցվի՞ երկրպագուներին։
-Իհարկե, ամեն ինչ պիտի անենք, որ փոխանցվի երկրպագուներին։ Հավաքականում, ինչպես միշտ, լավ մթնոլորտ է ու առավելագույնս պատրաստվում ենք, որ ուրախացնենք մեր երկրպագուներին։