Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ Դոնեցկի «Շախտյորի» հետ (2-1) խաղից հետո բարձր է գնահատել հարձակվող Վինիսիուս Ժունիորի խաղամակարդակը։
«Վինիսուսը հիանալի մարզավիճակում է: Նրա հիանալի փոխանցումը կարևոր դեր ունեցավ առաջին գոլում, իսկ երկրորդ գոլային դրվագում նա փառահեղ խաղաց Կազեմիրոյի և Բենզեմայի հետ։
Նա որսացել է իր խաղը և բառացիորեն փայլում է վստահ խաղով»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր Դոնեցկի «Շախտյորին»։ Հանդիպումը կայացավ Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
























































