«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում «Աթլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0):
«Մենք գրեթե կատարյալ հանդիպում անցկացրինք: Խաղացինք այնպես, ինչպես ուզում էինք: Մենք ճիշտ պահերին գոլ խփեցինք։ «Աթլետիկոն» շատ ավելի ուժեղ սկսեց, քան նախորդ տնային խաղը, բայց մենք լավ էինք պաշտպանվում, և Տրենտը երկու հիանալի փոխանցում կատարեց:
Մենք երկու զարմանալի գոլ խփեցինք։ Գրոհների ավարտը աչքի համար հաճելի ստացվեց։ Դիոգոն գիտի, որ նա բաց չի վրիպում այսպիսի իրավիճակներում:
Սադիոն նույնպես ցանկանում էր գոլ խփել և գիտի, թե ինչպես ճիշտ տեղում լինել տուգանային հրապարակում՝ նման պահերն իրացնելու համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
























































