Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է Դոնեցկի «Շախտյորին» և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման հաշիվը խաղի արդեն 14-րդ րոպեին տանտերերի կազմում բացել է ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։ Վերջինս հեղինակել է «Ռեալի» 1000-րդ գոլը Չեմպիոնների լիգայում։ Ուկրաինական ակումբի կազմում մինչև ընդմիջում հաշվի հավասարակշռությունը վերականգնել է Ֆերնանդոն՝ 39-րդ րոպեին գրավելով մադրիդցիների դարպասը։ Սակայն, երկրորդ կեսում Բենզեման դուբլ է ձևակերպել և հաղթանակ պարգևել Անչելոտիի թիմին։ Ի դեպ, երկու դեպքում էլ գոլային փոխանցումը կատարել է մադրիդցիների բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Այս հաղթանակի շնորհիվ «Ռեալն» իր միավորների թիվը հասցրել է 9-ի և բարձրացել D խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Դոնեցկյան թիմը 1 միավորով եզրափակում է այն։
D խմբի մյուս զույգի՝ «Ինտերի» և «Շերիֆի» միջև խաղը կմեկնարկի ժամը 00։00-ին։ Այդ խաղից առաջ մոլդովական թիմը 6 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Ինտերը» 4 միավորով երրորդ տեղում է։
























































