«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ասել է, որ իսպանական թիմը կարող է 2021/2022 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալ։
«Յանգ Բոյսի» նկատմամբ տարած հաղթանակով մենք հաստատեցինք, որ այս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու հնարավորություն ունենք»,- Էմերիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Երեկ կայացավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2021/2022 մրցաշրջանի խմբային փուլի 4-րդ տուրի Վիլյառեալ — Յանգ Բոյզ հանդիպումը։ Հաղթեցին տանտերերը՝ 2-0 հաշվով։
Չորս խաղից հետո «Վիլյառեալը» վաստակած 7 միավորով Չեմպիոնների լիգայի F խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը։