Նոյեմբերի 3-ին՝ իտալական Միլան քաղաքում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի B խմբի չորրորդ մրցափուլի «Միլան» (Իտալիա) — «Պորտու» (Պորտուգալիա) հանդիպումը։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ խաղի մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը։
«Միլան» (Իտալիա) — «Պորտու» (Պորտուգալիա) հանդիպումը կկայանա այսօր, հանդիպման մեկնարկը՝ 21։45-ին։