Շվեդիայում երեկ կայացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի հանդիպումը։ «Մալմյոն» ընդունել էր «Չելսիին» և պարտվել 0-1 հաշվով:
Միակ գոլը խփվեց երկրորդ խաղակեսում. 56-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Հաքիմ Զիեշը։
«Չելսին» վաստակեց 9 միավոր և բարձրացավ H խմբում 2-րդ հորիզոնական։ Առաջին տեղում «Յուվենտուսն» է՝ 12 միավորով։ Թուրինյան ակումբն արդեն ապահովել է փլեյ-օֆֆիի ուղեգիր։
Այսպիսով «Մալմյոն» չորրորդ անընդմեջ պարտությունից հետո կորցրել է Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու շանսերը, սակայն շարունակում է հավակնել Եվրոպայի լիգայի ուղեգրին։