«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայում գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ցուցանիշները։
Երեքշաբթի՝ նոյեմբերի 2-ին, Լևանդովսկին հեթ-տրիկի հեղինակ դարձավ խմբային փուլի 4-րդ տուրի «Բենֆիկայի» դեմ տնային խաղում (5-2):
Այսպիսով, նա Չեմպիոնների լիգայում խփած գոլերի թիվը հասցրեց 81-ի։
Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաարագն է դարձել 80 գոլի հեղինակ 100 խաղում։ Մեսսին 102-րդ խաղում միայն խփեց իր 80-րդ գոլը ՉԼ-ում, իսկ Ռոնալդուն՝ 116-րդում:
























































