«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան աջակցել է կատալոնական թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյին։
Արգենտինացին առնվազն երեք ամսով շարքից դուրս է եկել սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
«Դու ունես «Բարսելոնայի» լիակատար աջակցությունը: Քո բնավորությամբ և դրական տրամադրվածությամբ դու կվերադառնաս խաղադաշտ և գոլեր կխփես»,- թվիթերում գրել է Լապորտան՝ նշելով 33-ամյա հարձակվողին:
Ագուերոն «Բարսայի» կազմում իր նորամուտը նշել է հոկտեմբերի 17-ին։ Նա անցկացրել է 5 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
























































