Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է մադրիդյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։
«Ինձ ոչինչ չեն ասել։ Ես շատ հանգիստ եմ, քանի որ ներկայիս պայմանագիրը երկար ժամանակ դեռ ուժի մեջ է։ Իհարկե, ես կցանկանայի ստորագրել նորը։ Ես շատ եմ ցանկանում երկար մնալ «Ռեալում», բայց այս հարցում շատ հանգիստ եմ։
Հիմա ունեմ նույն պայմանագիրը, որը ստորագրել եմ 16 տարեկանում։ Կարևոր չէ, թե երբ եմ ստորագրելու նոր պայմանագիրը կամ որքան եմ վաստակելու։
Միակ բանը, որ կարևոր է, այն զգացողությունն է, որ ունեմ ես՝ խաղալով աշխարհի լավագույն ակումբում»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում TNT Brasil-ը։
























































