Անգլիայի չորրորդ դիվիզիոնի «Լեյթոն» — «Հարթլպուլ» խաղում հանդիպման գլխավոր մրցավար Ալան Յանգը վիճահարույց որոշում է կայացրել։
Սկզբում մրցավարը ոչ մի րոպե չի ավելացրել առաջին խաղակեսին։ Բայց ընդմիջումից հետո, թիմերի խաղադաշտ մտնելուց հետո, նա ասել է, որ մոռացել է 4 րոպե 20 վայրկյան ավելացնել հանդիպման առաջին խաղակեսին։ Նա ասել է, որ թիմերը պետք խաղան 4 րոպե, և միայն դրանից հետո սկսեն երկրորդ խաղակեսը։
«Մմմմմմմ…… Մրցավարը որոշեց ավելացնել չորս րոպե լրացուցիչ ժամանակ, որը նա անտեսեց առաջին խաղակեսում», — Twitter-ում գրել է տանտերերի մամուլի ծառայությունը:
Յանգի համար սա նրա առաջին հանդիպումն էր այս մրցաշրջանում։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 5-0 հաշվով:
























































