Երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին, կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի «Վուլվերհեմփթոն» — «Էվերթոն» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «գայլերի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը. 28-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ պաշտպան Մաքս Քիլմանը։ Եվս 4 րոպե անց Ռաուլ Խիմենեսը կրկնապատկեց «Վուլվերհեմփթոնի» առավելությունը։ Ալեքս Իվոբին դարձավ «Էվերթոնի» միակ գնդակի հեղինակը։ «Վուլվերհեմփթոնը» 16 միավորով 7-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ 3-րդ անընդմեջ պարտությունը կրած «Էվերթոնը» 14 միավորով 10-րդ տեղում է:
























































