«Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն, ով փոխարինվել է Լա լիգայի 12-րդ տուրի «Ալավեսի» հետ հանդիպման առաջին խաղակեսում (1-1), բաց կթողնի առնվազն երեք ամիս, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Արգենտինացին ախտորոշիչ-թերապևտիկ պրոցեդուրաներ կանցնի սրտաբան Խոսեպ Բրուգադայի հսկողության ներքո։
Այս ընթացքում որոշում կկայացվի դրա հետագա վերականգնման մասին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ագուերոն վերը նշված հանդիպման ժամանակ լքել է խաղադաշտը՝ դժվարարանալով շնչել։ «Բարսելոնայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սերխի Բարխուանը խաղից հետո ասել էր, որ Սերխիոն գլխապտույտ է զգացել։ Ագուերոյի վիճակի մասին այլ մանրամասներ պաշտոնապես չեն հաղորդվում։
























































