Ռիգայում շարունակվում են շախմատի Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերը: Երեկ կայացել են 6-րդ տուրի պարտիաները:
Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4-ական միավոր, և կես միավորով են զիջում մրցաշարի առաջատարներին։ Երկու շախմատիստներն էլ այս տուրում ոչ-ոքի խաղացին։ Այս մրցաշարում իրենց առաջին հաղթանակները տարան Սամվել Տեր-Սահակյանը (3 միավոր) և Սերգեյ Մովսեսյանը (3 միավոր)։ Իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանը (3.5 միավոր) Հայկ Մարտիրոսյանը (2,5 միավոր), Լևոն Արոնյանը (3.5 միավոր) ոչ-ոքի խաղացին:
Կանանց մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Էլինա Դանիելյանը (1.5 միավոր) և Աննա Սարգսյանը (2.5 միավոր) պարտություններ կրեցին։
Հիշեցնենք, որ առաջին երկու տեղ գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։