VBET ՀՊԼ 12-րդ տուրի շրջանակում «Նորավանքն» այսօր սեփական հարկի տակ ընդունել էր «Սևանին»։
Թիմերը գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում չէին կարողանում գտնել մրցակցի դարպասի բանալին, սակայն ավելացված ժամանակում Մենսալոյի փոխանցումից հետո Բիսանտեն դարձավ գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։
Այս խաղից հետո տանտերերն իրենց ակտիվում ունեն 8 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ Հյուրերը 20 միավորով 4-րդն են։
Խաղային օրվա երկրորդ հանդիպումը կմեկնարկի 18։00-ին․ «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ կընդունի «Փյունիկին»։