Իտալական «Մոդենան» Ջորջիո Պետրոսյանին նվիրել է 9 համարի անվանական մարզաշապիկ, տեղեկանում ենք լրագորղ Արարատ Մամբրեյանի տելեգրամյան ալիքից։
Ակումբի նախագահ Կարլո Ռիվետին տեղի «Ալբերտո Բրալյա» մարզադաշտում աշխարհահռչակ քիքբռնցքամարտիկ Ջորջիո Պետրոսյանին նվիրեց 9 համարի պատվավոր մարզաշապիկը։
Աղբյուրը նշում է, որ Ջորջիոն ֆուտբոլի մեծ սիրահար է։ Նա վաղուց ընկերություն է անում Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելիի հետ։
Նշենք, որ Պետրոսյանը բնակվում է Իտալիայում։


























































