«Ասթոն Վիլայի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Ագբոնլահորը խոսել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի մասին։
«Եթե ես լինեի Պեպ Գվարդիոլայի, Դենիել Լևիի կամ «Ման Սիթիի» սեփականատերերի փոխարեն, հունվարին 100 մլն ֆունտի դիմաց բանակցություններ կվարեի Քեյնի տրանսֆերի վերաբերյալ։
Եթե Դենիել Լևիի փոխարեն լինեի, կզանգեի Գվարդիոլային ու կասեի․ «Հիմա բանակցություններ են ընթանում, մեզ 150 մլն ֆունտ պետք չէ, մենք 80-100 մլն ֆունտի համաձայն ենք։ Թող նա ուղղակի գնա»։
Քեյնի համար «Տոտենհեմում» հետաքրքիր չէ, նա չի ուզում այնտեղ լինել ու աշխատել թիմի համար։ Երբ լոնդոնցիների երկրպագուները սուլում են իրենց լավագույն խաղացողներից մեկին, հասկանում ես, որ մի բան այն չէ։ Նունու Էշպիրիտու Սանտուն պիտի նրան պահեստայինների նստարանին թողնի»,- Ագբոնլահորի խոսքերն է փոխանցում TalkSport-ը։
























































