Արգենտինական «Բոկա Խունիորսը» հարգել է լեգենդար արգենտինացի հարձակվող Դիեգո Մարադոնայի հիշատակը։ Արգենտինայի առաջնության հերթական տուրի՝ «Խիմնասիայի» դեմ խաղում կանգնեցնելով խաղը 10-րդ րոպեին։
«Բոմբարենա» մարզադաշտում հանգցրել են լույսը, տրիբունաներում ի հիշատակ ֆուտբոլիստի բացել ահռելի բաններ, իսկ խաղացողները փուչիկներով օդ են բաց թողել 10 համարի մարզաշապիկ։
Մարադոնան ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 30-ին։ Նախկին ֆուտբոլիստը մահացավ 2020-ի նոյեմբերի 25-ին՝ 60 տարեկանում։
Մարադոնան իր կարիերայում 3 մրցաշրջան անցկացրել էր «Բոկայի» կազմում։























































