Լա լիգայի 12-րդ տուրում «Ատլետիկոն» 3-0 հաշվով հաղթեց «Բետիսին»։
Մադրիդյան թիմի 3-րդ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Ժոաու Ֆելիշը։
21-ամյա ֆուտբոլիստի համար սա առաջին գոլն էր ընթացիկ մրցաշրջանում։ Նա գոլի հեղինակ չէր դարձել փետրվարից ի վեր։
Ֆելիշն ընդհատեց 948 րոպեից կազմված առանց գոլերի շարքը։ Սա «Ատլետիկոյի» կազմում նրա համար ամենաերկարատև առանց գոլերի շարքն էր։
























































