«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է Ջեյդոն Սանչոյի մասին։
Անգլիացի ֆուտբոլիստն ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց ՄՅՈՒ, բայց չի կարողանում հիմնավորվել թիմի կազմում ու ոչ մի գոլ չի խփել։ Վերջին երկու խաղին 21-ամյա ֆուտբոլիստը փոխարինողների թվում է եղել։
«Գիտեք, չեմ կարող չմտածել Դոնի վան դե Բեկի մասին, որը չի խաղում ու նստած է պահեստայինների նստարանին։ Սանչոն էլ այդ բախտին կարժանանա, եթե զգույշ չլինի։
Նա մասնակցել է մի քանի իսկապես սարսափելի խաղի, նկատի չունեմ միայն իր խաղը, այլ ամբողջ թիմի։
«Բորուսիայում» կոլեկտիվը շատ ավելի լավն էր։ ՄՅՈՒ գալով նա, հավանաբար, մտածում է․ «Ես ի՞նչ եմ այստեղ անում, գրողը տանի»։ Ոչ մի կազմակերպվածություն ու ենթակառուցվածք»,- Նևիլի խոսքերն է փոխանցում The Sun-ը։
























































